11:50 , 28 հուլիս, 2017Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
ԶՈՒ Գլխավոր շտաբից հայտնել են, որ հարվածների արդյունքում ոչնչացվել է չորս զինյալ, PKK-ին պատկանող ապաստարաններ, զենք ու զինամթերք: