11:50 , 28 հուլիս, 2017Tert.am-ը գրում է.
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով երկու անձ ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում:
Ավելի վաղ, ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ - հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել էր Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ