Մեր քաղաքական իրականությունը՝ աղտոտել ու ցեխոտել այն, ինչ ժամանակին դու ինքդ չես մաքրել


10:14 , 5 ապրիլ, 2013

Իշխանության մեջ գտնվող ուժերը երբ գործընթացների բերումով այլևս իշխանություն չեն, դա չի նշանակում, որ պետք ա ամբողջ ուժով ու էներգիայով հայհոյանքներ ու ցեխ շպրտեն այն ուղղությամբ, որում եղել են հենց իրենք:  
Դա նշանակում է, որ այդ վերաբերմունքին արժանացնում ես ինքդ քեզ, իսկ դա քաղաքական ուժին ոչ թե դիվիդենտներ, այլ հավելյալ պարսավանքի ու քննադատության առիթներ է ստեղծում: 
Այսօր մեր քաղաքական իրականության մեջ կան ոչ միայն այդպիսի ուժեր, այլև շատ են նման գործիչները: Եվ եթե նմանատիպ միտումը գերակշռող է դառնում, հնարավոր է, որ կարծիքը քաղաքական մշակույթի մասին լինի հենց այդպիսին` աղտոտել ու ցեխոտել այն, ինչ ժամանակին դու ինքդ չես մաքրել: