21:30 , 27 հուլիս, 2017Ինչքան էլ որ մենք խոսենք արհեստական ինտելեկտի կամ ժամանակակից տեխնոլոգիաների մասին, փաստն այն է, որ այս պահի դրությամբ մեր մոլորակի ամենակատարյալ համակարգը հենց մարդու օրգանիզմն է։
BlogNews-ը ցանկանում է պատմել մեր օրգանիզմի հնարավորություններ մասին՝ դրանք համեմատելով ժամանակակից տեխնիկայի հետ։

Իհարկե, տեսախցիկի և աչքի համեմատությունն այդքան էլ ճիշտ չէ, սակայն իրականում մեր աչքերը բիբի կենտրոնում հավասար են 126 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկի։

Այն, որ մարդիկ օգտագործում են ուղեղի ռեսուրսների ընդամենը 10%-ը, անհեթեթ միֆ է։ Ուղեղն օգտագործում է այնքան ռեսուրս, որքան որ պետք է կոնկրետ առաջադրանք կատարելու համար։ Ուղեղի աշխատանքը կարելի է համեմատել ռադիոյի հետ. մենք մշտապես մեկ ալիք են լսում, սակայն հասանելի դաշտում կարող են լինել 100 և ավելի ալիքներ։
