Հանքարդյունաբերությունը արդեն բոլոր սահմաններն անցել է. Կարինե Դանիելյան


18:52 , 27 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտին նշեց, որ  ոլորտում երկու մեծ խնդիր կա:
«Հանքարդյունաբերությունը արդեն բոլոր սահմաններն անցել է և հատկապես Սյունիքի, Լոռու մարզերում և հիմա ընդլայնվում է Վայոց ձորի մարզում: Դա ամենամեծ հարվածն է, որ տրվում է Հայաստանի բնությանը: Երկրորդ խնդիրը փոքր ՀԷԿ-երն են»,-ասաց նա և նշեց, որ փոքր գետերի վրա հերթով շարված հէկ-երը նորմայից շատ են օգտագործում ջուրը և գետերը շարքից դուրս են գալիս:

Կարինե Դանիելյանը նշեց, որ մամուլից տեղեկացել է, թե անվտանգության խորհուրդը քննարկել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից մշակված բնական ռեսուրսների օգտագործման հայեցակարգը:  
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։