Էջմիածնում հինգերորդ հարկից նետված աղջիկը տեղափոխվել է Երևան. վիճակը ծանր է
18:00 , 27 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
Էջմիածին քաղաքում չգործող հյուրանոցի տանիքից նետված 15-ամյա աղջիկը, ում անկումը կանխվել էր ոստիկանների կողմից, տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Tert.am-ի հետ զրույցում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ասաց, որ այս պահի դրությամբ 15-ամյա աղջիկը հետազոտվում է:
«Նրա վիճակը դեռևս վերջնական գնահատել հնարավոր չէ,սակայն այս պահի դրությամբ վիճակը ծանր է: Աղջիկը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, կոտրվածքներ ունի»,-ասաց Դալլաքյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։