Սոցփաթեթով բուժօգնություն ստացողներն այլևս պոլիկլինկա չեն դիմի
20:00 , 27 հուլիս, 2017 Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրել է որոշման նախագիծ, որով սոցփաթեթի շահառուների համար պետության հաշվին բժշկական օգնություն ստանալու կարգը ազատականացվում է։ Այժմ պետական ծառայողները դիմելու են ոչ թե պոլիկլինիկա, այլ այն բուժհաստատությանը, որտեղ իրենք ցանկանում են բուժվել։