Ռուսաստանն ու Ադրբեջանն աշնանն իրենց սահմանների վերաբերյալ բանակցություններ են վարելու


16:36 , 27 հուլիս, 2017
168.am-ը գրում է.
Ռուսաստանն ու Ադրբեջանը պլանավորում են 2017թ-ին անցկացնել երկրորդ բանակցությունները: Այս մասին հայտնում է Trend-ը: Ռուս-ադրբեջանական սահմանի սահմանագծման համատեղ հանձնաժողովի նիստը ծրագրվում է իրականացնել 2017-ի աշնանը Մոսկվայում: Հանդիպմանը նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական սահմանի սահմանագծման աշխատանքային պլանի իրագործման մանրամասները: