14:40 , 27 հուլիս, 2017Tert.am-ը գրում է.
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Իսրայելի տարածաշրջանային հարցերով նախարարի Հայաստան այցին:
Նա ասաց, որ ստորագրվել են համապատասխան համաձայնագրեր, նշվել է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, այլ նաև այդ պետության ազգային տոնը, եղել են բավականին մեծ թվով պաշտոնատար անձինք:
«Ընդհանուր առմամբ բնական է, որ Հայաստանի և Իսրայելի ժողովուրդների մեջ շատ կան ընդհանրություններ, իհարկե կան նաև կնճռոտ ծալքեր, և շատ կարևոր է, որ լինի երկխոսություն, որ պետությունները միմյանցից այնուամենայնիվ մեկուսացված չլինեն. այդ ուղղությամբ քայլեր են կատարվում»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ