Սևան Նիշանյանը Հունաստանում կեցության իրավունք է ստացել
23:10 , 26 հուլիս, 2017
Թուրքական բանտից փախուստի դիմած պոլսահայ այլախոհ մտավորական Սևան Նիշանյանը Հունաստանում կեցության արտոնագիր է ստացել: Այդ մասին Նիշանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Մտավորականը նաև նշել է, թե քաղաքական ապաստանի կարգավիճակով կեցության արտոնագիր ստանալու վերաբերյալ դիմել է Աթենքի իշխանություններին և այսօր ստացել է դրական պատասխան: