Ավելի լավ է մի քիչ էլ կառավարվել, բայց գործ անել, քան չկառավարվել ու օդ ծեծել


18:56 , 26 հուլիս, 2017
Էսօր Զարուհի Փոստանջյանը հերթական անգամ ԵԼՔ-ին մեղադրել է Սերժ Սարգսյանի կողմից կառավարվելու մեջ։
Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ ով ում ա կառավարում, բայց երբ քաղաքապետարանը որոշել էր կարմիր գծերի 100 դրամը 149 սարքել, ԵԼՔ-ի ավագանու ջանքերի շնորհիվ որոշումը փոխվեց, և թանկացման բեռը քաղաքացու ուսերից հանվեց։ Իսկ Փոստանջյանն իր ավագանու ֆրակցիայով հարկ չհամարեց տենց մանր բաներով զբաղվել։
Մտածում եմ՝ ավելի լավա մի քիչ էլ կառավարվել, բայց գործ անել, քան չկառավարվել ու օդ ծեծել )