Թրամփն արգելել է տրանսգենդերներին ծառայել ամերիկյան զինված ուժերում


21:00 , 26 հուլիս, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է տրանսգենդերներին ծառայել ամերիկյան զինված ուժերում։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։

«Մեր զինված ուժերը պետք է կենտրոնանան համոզիչ և ջախջախիչ հաղթանակների վրա։ Չի կարելի ստիպել նրանց վիթխարի գումարներ ծախսել տրանսգենդերների բուժսպասարկման վրա և հանդուրժել նրանց պատճառով առաջացող անկայունությունը»,-պարզաբանել է Թրամփը։