23:27 , 4 ապրիլ, 2013
Ժողովու՜րդ հայոց, լրացավ Ղարաբաղա նախշուն բաջու՝ ՀՀ ժողովրդական արտիստուհի, երգչուհի, պարուհի ԱՐԵՎ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ծննդյան 100 ամյակը... Երբ հնչում է «Ուզունդարան», «Նախշուն բաջին», «Աշուղ եմ էդ քո սեւ-սեւ աչերին» եւ այլ ժողովրդականություն վայելող երգեր, ակամայից հողը փախչում է ոտքիս տակից, թռչում եմ վեր ու սկսում պարե՜լ... Ջա՜՜՜ն... Դու մեր հարստությունն ես, սիրելի արտիստուհի... Բեմական 50 բուռն տարիների ուղեծրում կատարել է աշխարհի 70 ազգերի տասնյակ երգեր ու պարեր: Հայրենական մեծ պատերազմի եռուն տարիներին իր քաջալերանքի խոսքով՝ երգ ու պարով, ոգեշնչել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի հերոս-տղաներին՝ հերոսաբար թնդացնելով հայ երգն ու պարը արկերի, թնդանոթների խլացնող ձայնի տակ: Երգի՜ր, անուշս, պարի՜ր... Սիրտս հովացուր... Կարոտ եմ ձայնիդ, շարժուձեւիդ կրակին... Շնորհավո՜ր ծնունդը մեր Գանձի, Ղարաբաղի կրակի դարե հոբելյանը... Հե՜յ, անաստված իշխանավորներ, ժողովրդական արտիստուհիդ դարձավ 100 տարեկան... Սիրտս ցավում է շատ, որ գնահատանքը հայրենական մշակույթի հանդեպ փոշիացվել, մոռացվել է... Երգի՜ր ու պարի՜ր, մեր ժողովրդական արտիստուհի ԱՐԵՎ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՋԱ՜՜՜Ն... Վայելե՜նք նրա հիանալի ժառանգությունը, սիրելի ընկերներ...