ԱՄՆ-ին է մոտենում «Հիլարի» կործանիչ փոթորիկը


14:30 , 26 հուլիս, 2017

Araratnews.am-ը գրում է.

Վերջին օրերին Խաղաղ օվկիանոսի Մեքսիկայի ափերի մոտ ձևավորվել է «Հիլարի» կործանիչ փոթորիկը. հաղորդում է Fobos եղանակային կենտրոնը:

Փոթորիկը շարժվում է դեպի հյուսիս՝ սպառնալով ԱՄՆ-ի ափերին: Վտանգի տակ են հայտնվել Կալիֆոռնիայի, Արիզոնայի, Նևադայի և Այդահոյի նահանգները:

Քամու արագությունը փոթորկի ներսում հասնում է ժամում 150 կմ-ի: Վերջին տվյալներով՝ «Հիլարին» գտնվում է Մեքսիկայի ափերից մոտ 800 կմ հեռավորության վրա, որի առաջացրած ալիքների բարձրությունը հասնում է 3,5 մետրի: