ԱՄՆ Պետդեպը հերքել է Թիլերսոնի հեռացման մասին լուրերը


00:00 , 26 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ Պետդեպը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է լքել իր պաշտոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։

Ինչպես փոխանցում է РИА Новости գործակալությունը, Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը լուրերը որակել է ստահոդ, իսկ Թիլերսոնը երջանիկ է նախագահին ծառայելու հնարավորությունն ունենալու համար։

«Մենք դեռ շատ աշխատանքներ ունենք միասին անելու», - ասել է Նաուերթը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: