Ես Պուտինի պես կպատասխանեմ՝ կորոշեմ վերջին օրը. ՓՊ նախկին նախագահը՝ պալատի ընտրություններին մասնակցելու և պալատին հակակշռող մարմնի մասին
21:00 , 25 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը սեպտեմբերին կայանալիք Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու մասին կհայտնի թեկնածուների առաջադրման վերջին օրը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը:
«Բոլոր նրանք, ովքեր երազում են, որ ես մասնակցեմ կամ չմասնակցեմ պալատի նախագահի ընտրություններին, ես Պուտինի պես կպատասխանեմ՝ կորոշեմ վերջին օրը: Ընդամենը ինտրիգի համար: Ես բնավորությամբ ուրախ մարդ եմ, ոչ որոշ մարդկանց նման, ովքեր մտածում են՝ հանկարծ Սահակյանը թեկնածությունը չդնի, հնարավոր է խնդիրներ առաջանան»,-ասաց Սահակյանը:
Հարցին, թե ՓՊ նախկին նախագահն այն կարծիքի՞ն է, որ պալատը հակակշռող մարմին չունի և անհրաժեշտ է ստեղծել հակակշռող մարմին, պետք է վերադառնալ 1998-ի ձևաչափին, Ռուբեն Սահակյանն ասաց, որ ինքն այլ մոտեցման կողմնակից է:
«Ես հոգով, սրտով համամիտ չեմ, որ մենք ունենանք փաստաբանական երկու առանձին միավորում: Ես սրտանց դեմ եմ այդ գաղափարին, որովհետև կողմ եմ եղել միավորման գաղափարին , բայց վերջին չորս տարիները ցույց տվեցին, որ հարկավոր է ունենալ մեկ և ավելի միավորումներ»,-ասաց փաստաբանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: