19:00 , 25 հուլիս, 2017Նախարարի հավաստմամբ` այս առումով մասնավորի վրա ներգործելու միջոցներ նախարարությունը չունի, և միակ ձևն ուղղակի նվազագույն աշխատավարձ սահմանելն է:
«Սակայն մենք նախատեսում ենք էլեկտրոնային աշխատանքային բորսա ստեղծել, որը ներառել ենք կառավարության նոր ծրագրում: Այն, բացի աշխատաշուկայում մրցունակ անձանցից, ոչ մրցունակներին էլ հնարավորություն կտա աշխատաշուկայի կարիքների հետ ծանոթանալ և աշխատանք գտնել: Իրականում աշխատաշուկայում պահանջարկն է ձևավորում աշխատավարձերը: Մենք պետք է աշխատանքի արտադրողականությունը բարձրացնենք և նպաստենք, որ արտադրողականության բարձրացման միջոցով աշխատավարձերի բարձրացման հասնենք»,-ասաց նախարարը:
Մեկ այլ հարցի, որ արդյո՞ք իրավունքների խախտում չէ այն, որ մեր օրերում աշխատանքի են հրավիրվում մինչև 35 տարեկան բարետես արտաքինով կանանց, նախարարը պատասխանեց` հարցադրումը տեղին է.«Աշխատանքային օրեսնգրքով էլ սահմանված է, որ որևէ ձևաչափով չի կարող խտրականություն դրսևորվել` կապված տարիքի, սեռի կամ ընտանեկան կարգավիճակի հետ: Սակայն վարչական մարմին, որն ուղղակի կվերահսկի այս օղակը, չկա, բայց եթե քաղաքացին գտնում է, որ ոտնահարվել է իր իրավունքը, դատարանի միջոցով հնարավորություն ունի խնդրին լուծում տալ»: