18:38 , 25 հուլիս, 2017Այսպիսի որոշում է ընդունվել իսրայելական ոստիկանության և անվտանգությամբ զբաղվող ընկերությունների միջև ինտենսիվ բանակցությունների արդյունքում:
Իրավիճակը Երուսաղեմում կտրուկ սրվել էր հուլիսի 14-ից հետո, երբ երեք զինված պաղեստինցիներ Տաճարի լեռան վրա սպանել էին երկու իսրայելցի զինծառայողի: Դրանից հետո հրեական պետության իշխանությունները Ալ-Աքսա մզկիթի շրջանում գործի էին դրել անվտանգության լրացուցիչ միջոցներ, ինչպես նաև կառույցի մուտքի մոտ մետաղական դետեկտորներ էին տեղադրել:
Սրան հաջորդել էին պաղեստինցիների և իսրայելական ոստիկանների միջև մարդկային կորուստների հանգեցնող բախումներ:
Իրենց տան մեջ սպանվել էին նաև երեք իսրայելցիներ: