Կարո Եղնուկյանի կալանքի որոշման դեմ բողոքը ՄԻԵԴ-ը կքննի առաջնահերթ. պաշտպան
18:00 , 25 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը բողոքարկել է իր նկատմամբ ապօրինի ընտրված կալանքը Մարդու իրավունքների եվրոպական դատարան և միջնորդել էր դատարանին իր գործը հնարավորինս շուտ քննել, ինչը բավարարվել է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
«Հուլիսի 10-ին գրություն է ստացվել այն մասին, որ կանոնակարգի 41-րդ հոդվածին համապատասխան գանգատին առաջնահերթություն տալու վերաբերյալ խնդրանքը բավարարվել է: Բողոքարկել էինք Եղնուկյանի նկատմամբ ապօրինի ընտրված կալանքը, և միջնորդել, որ այն քննվի առաջնահերթության կարգով: Կալանքի հիմքեր չկան, անգամ մեղադրանքն է անհասկանալի և մինչ այժմ չենք հասկանում, թե կոնկրետ ինչ գործողություն է կատարել Եղնուկյանը»,- ասաց պաշտպանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։