Փաստաթուղթը կտրվի միայն անգլերենով. քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի նոտարական թարգմանություն իրականացնել


15:05 , 25 հուլիս, 2017
Հուլիսի 22-ից Հայաստանի արդարադատության նախարարության կողմից տրամադրվող միջազգային վավերացման (ապոստիլ) ձևաթուղթը տրվում է միայն անգլերենով: Այդ մասին այսօր տեղեկացրել է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հաղորդագրության համաձայն՝ այս փոփոխության արդյունքում «քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի նյութական և ժամանակային լրացուցիչ ռեսուրսներ ծախսել և հայալեզու ձևաթուղթը տալ նոտարական թարգմանության՝ այն «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի կոնվենցիային միացած երկրներ ներկայացնելու համար»: