ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Աֆղանստանում և Պակիստանում ահաբեկչությունները և ԿԱՀ-ում խաղաղապահների վրա հարձակումը


14:10 , 25 հուլիս, 2017

Aysor.am-ը գրում է.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) ընդունել է երեք հայտարարություն, որոնցում դատապարտել է ահաբեկչական գործողություններն Աֆղանստանում և Պակիստանում, որոնք տասնյակ մարդկանց կյանք են խլել, նաև՝ խաղաղապահների վրա հարձակումը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում (ԿԱՀ), փոխանցում է ТАСС-ը:

Քաբուլում և Պակիստանի Լահոր քաղաքում իրականացված ահաբեկչական գործողություններին նվիրված հայտարարություններում ընգծված է, որ «ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով ներկայացնում է ամենալուրջ սպառնալիքներից մեկը միջազգային խաղաղության և անվտանգության համար», ինչպես նաև հանցագործություն է՝ «անկախ դրդապատճառներից»:

Ավելի վաղ՝ երկուշաբթի, պայթուցիկով  ավտոմեքենան պայթեցվել Աֆղանստանի մայրաքաղաքի արևմտյան մասում:  Դրա հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ: