Զապորոժիեում արագ սննդի ապօրինի վաճառքի համար հայ է ձերբակալվել


13:00 , 25 հուլիս, 2017

Զապորոժիեում հանրային սննդի կետերի աշխատանքի ստուգման ընթացքում Ուկրաինայի Սննդամթերքի անվտանգության և սպառողների իրավունքների պաշտպանության պետական ծառայությունը 3 ապօրինի աշխատողի է հայտնաբերել Հայաստանից և Վրաստանից: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն:

«Զապորոժիեի կենտրոնում հայտնաբերել են միանգամից 3 երիտասարդի, ովքեր առանց համապատասխան թույլտվությունների և փաստաթղթերի աշխատել են արագ սննդի հաստատություններում: Նրանք են՝ Հայաստանի քաղաքացի և Վրաստանի 2 քաղաքացի, որոնց նկատմամբ արդեն արձանագրություն է կազմվել»,-հայտնում է ուկրաինական գերատեսչության մամլո ծառայությունը:

Նշվում է, որ երիտասարդների ապօրինի գործունեության մասին տվյաները փոխանցվել են իրավապահ մարմիններին:

Արագ սննդի կետերի տերերը և դրանց օտարերկրացի աշխատակիցները պատասխանատվության կենթարկվեն: