2017 թ-ի առաջին կիսամյակում տրամադրվել է ընդերքօգտագործման 21 թույլտվություն


12:40 , 25 հուլիս, 2017

Panorama.am-ը գրում է.

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության կողմից այս տարվա առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 21 թույլտվություն, որից 10-ը շահագործման և 11-ը՝ երկրաբանահետախուզական աշխատանքների  իրականացման նպատակով։ Այս մասին հայտնում են նախարարությունից:

Հանքավայրերի շահագործման թույլտվությունները վերաբերել են բացառապես բազալտի, տրավերտինի, տուֆի, կրաքարերի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանմանը։ Տրամադրվել է տրավերտինի և ավազակոպճային խառնուրդի 3-ական, տուֆի և կրաքարերի 1-ական  և բազալտի 2 հանքավայրի շահագործման իրավունք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ