22:04 , 4 ապրիլ, 2013
Աշխարհի չեմպիոն ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին` հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Պանետերիին:
Նրանք սկսել են հանդիպել 2009 թ.-ից, սակայն 2011 թ.-ին զույգը բաժանվեց: 23-ամյա դերասանուհուն և 37-ամյա բռնցքամարտիկին միասին սկսել են նկատել 2013 թ.-ին: Նրանց մտերիմի խոսքով՝ Հեյդենն ու Վլադիմիրը հնարավոր է ամուսնանան այս ամռանը, նրանք միմյանց պաշտում են, սակայն պաշտոնական հայտարարություն դեռ չեն անում:
«Նեշվիլ» ֆիլմի աստղը խոստովանել է, որ իրեն դուր է գալիս հանդիպել սպորտսմենների հետ. «Մենք միմյանց հիանալի հասկանում ենք»,-նշել է Պանետերին:




