21:09 , 4 ապրիլ, 2013
Երգչուհի Նունե Եսայանը նորից հայտվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ըստ լուրերի, երգչուհին կրկին պատրաստվում է մայրանալ: Տեղեկությունը ճշտելու համար ArmStar.am-ը խոսեց երգչուհու հետ. «Ոչ, ոչ, ես հերքում եմ այս լուրը, դա անցած տարի էր»:
Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ անցյալ տարի դերասան Ավո Խալաթյանը և Նունե Եսայանը սպասում էին իրենց երկրորդ երեխային, այս մասին երգչուհին անձամբ հայտարարել էր «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի ժամանակ: Սակայն վերջինիս հղիությունն ընդհատվեց. երգչուհին լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ ոչ մեկին չի մեղադրում երեխայի կորստի մեջ:
Պարզեց Սիրանուշ Գրիգորյանը