19:06 , 4 ապրիլ, 2013
Այսօր երգչուհի Նանայի ծննդյան օրն է: ArmStar.am-ը փորձեց կապ հաստատել երգչուհու հետ, սակայն նրա բջջայինն անջատված էր:
Իր ֆեյսբուքյան էջում երգչուհին թողել է հետևյալ գրառումը. «Իմ շատ սիրելի ընկերներ, բարեկամներ ջան: Ես այսօր գնում եմ վիրահատության: Ես ձեր աղոթքների կարիքն ունեմ, մաղթեք ինձ առողջություն: Անչափ շնորհակալ եմ»:
Ձեր` Նանա
Մենք կապ հաստատեցինք երգչուհու մտերիմ ընկեր, հաղորդավար Արայիկ Համբարձումյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց. «Իմ տեղեկություններով երգչուհին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ վիրահատության մասին ձեզանից եմ լսում»:
ArmStar.am-ը շնորհավորում է երգչուհու տարեդարձը և մաղթում առողջություն:



