Ամենաշատ աշխատանքները մերժվել են գրականությունից. ԲՈՀ ներկայացվել է 260 աշխատանք, որից 21-ը չի հաստատվել կամ վերանայվելու է


23:00 , 24 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
Բարձրագույն որակավորման հանձնաժողովն այս տարվա յոթ ամիսների ընթացքում 260 աշխատանք է ստացել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը:
 «2017 թվականի հունվարի մեկից մինչև հուլիսը ներառյալ ԲՈՀ-ին ներկայացվել 230 աշխատանք, որոնցից 130-ը ներկայացրել են  առկա համակարգում սովորող ասպիրանտները: 260 աշխատանքից չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների թիվը հասնում է 21-ի»,-ասաց Արզումանյանը:
 Հարցին, թե 130 աշխատանք ներկայացնող ասպիրանտներից մեծամասնությունը տղաներ են, թե աղջիկներ, Լիլիթ Արզումանյանն ասաց, որ հասկանալի պատճառներով մեծամասնությունը տղաներ են.« Այստեղ մրցակցություն կա և տղաներից ոմանք նաև բանակից ազատվելու հարց են լուծում»:
 Թե ինչ թեմաներով աշխատանքներ չեն հաստատվել, Լիլիթ Արզումանյանը չհրապարակեց, սակայն հայտնեց, որ  2017թ. ՀՀ ԲՈՀ-ում չեն հաստատվել կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման են վերադարձվել  21 աշխատանք, որից հինգը դոկտորական:

Նրա խոսքով՝ ամենաշատը չի հաստատվել կամ վերանայման է ներկայացվել  աշխատանքներ գրականությունից՝ վեց աշխատանք, որից մեկը ԵՊՀ-ից, իսկ հինգը՝ Գիտությունների ազգային ակադեմիայից, այդ թվում մեկը  դոկտորական:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: