Ռուսաստանում թոշակառուն վայր է ընկել երրորդ հարկից՝ պատշգամբի փլուզման պատճառով
20:30 , 24 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի Էնգելս քաղաքում փլուզվել է բնակելի տան պատշգամբը, որում թոշակառու է եղել: Տղամարդը տարբեր տեսակի վնասվածքներով հոսպիտալացվել է: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության մարզային բաժնի մամուլի ծառայությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ պատշգամբն ընկել է երրորդ հարկից: Բուժաշխատողները տղամարդու վիճակը միջին ծանրության են գնահատում: Ներկա պահին նրան ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։