20:30 , 24 հուլիս, 2017Մեր օրգանիզմն անթերի մեխանիզմ է, որտեղ միաժամանակ միլիոնավոր գործողություններ են կատարվում։ Երբեմն այն ազդանշան է տալիս մեզ, որ օգնության կարիք ունի, և եթե այդ ազդակներն անտեսվեն, մենք կարող ենք շատ լուրջ առողջական խնդիրներ ունենալ։
BlogNews-ը ցանկանում է տեղեկացնել մի շարք ազդակների մասին, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։
Անքնություն, նյարդային լարվածություն և ոտքերի ցավեր

Եթե դուք այս ախտանիշներն ունեք, ապա Ձեր օրգանիզմը մագնեզիումի և կալիումի կարիք ունի։ Դրանց պակասը լրացնելու համար սննդակարգում ավելացրեք լոլիկ, նարինջ, բանան և սպանախ։
Չոր մաշկ

Մաշկի չորացումը մեծապես կապված է E վիտամինի պակասի հետ։ Հետևաբար պետք է ավելի շատ բանջարեղեն, ձուկ և ընկույզներ ուտել։
Քաղցրի մոլուցք

Եթե հաճախ ունենում եք քաղցր ուտելու անհագ ցանկություն, ապա դրա պատճառը, ամենայն հավանականությամբ, դեպրեսիան, սթրեսը կամ հոգնածությունն է։ Նման դեպքերում կերեք մեղր կամ դառը շոկոլադ, որպեսզի չգիրանաք։
Սառույց ուտելու ցանկություն

Եթե դուք սառույց ուտելու ցանկություն ունեք, ապա Ձեզ մոտ, հավանաբար, երկաթի պակաս է։ Երկաթի լավագույն աղբուրը տավարի միսն է, ձուն և ծովամթերքները։
Արնահոսող լնդեր

Լնդերի հանկարծակի արնահոսությունը ատամները մաքրելու ընթացքում C վիտամինի պակասի ազդանշան է։ Սննդակարգում ավելացրեք ցիտրուսային մրգեր, սպանախ, պղպեղներ, լոլիկ, և այս խնդիրը կլուծվի։