Մի 3-4 օրվա հարց է, աշխատավարձերի պարտքը կվճարվի. Մամիկոն Ասլանյան
19:00 , 24 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
Բոլոր այն հաստատություններին, որոնց Վանաձորի քաղաքապետարանը ուշացրել է կատարել աշխատավարձերի վճարումները, մինչև հուլիսի 27-ը կփոխանցվեն գումարները:
Tert.am-ին հայտնեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով, սակայն, պնդում էր, որ խնդիրը ոչ թե Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսական ճգնաժամն է, այլ տեխնիկական պատճառները:
«Մի քանի օրվա հարց է եղել, ոչ աշխատանքային օրերի հետ կապված, հեսա մի 3-4 օրվա հարց է, կվճարվի, ու այնպես չէ, որ բոլորը չեն ստացել։ Տեխնիկական խնդիր է, հիմա լուծվում է, հեսա դոտացիան ստանում ենք, տալիս ենք»,-ասաց Մամիկոն Ասլանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։