Ահազանգ ստացանք, որ բնակարաններից մեկում օձ կա, պարզվեց օձ չէր՝ երիտասարդ զույգ էր. ԱԻՆ զավեշտալի զանգերը
16:36 , 24 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն այսօր հրավիրված ասուլիսին լրագրողների խնդրանքով մի քանի զավեշտալի դեպքեր ներկայացրեց:
Ըստ նրա՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները գնացել են բնակարանում օձ լինելու ահազանգի հետևից, սակայն պարզվել է, որ այնտեղ սիրեկաններ են: «Ահազանգ ստացանք, որ բնակարաններից մեկում օձ կա, բնականաբար սահմանված կարգով արձագանքել ենք և ժամանել դեպքի վայր: Օձ, իհարկե, չի հայտնաբերվել, այնտեղ առկա էր երիտասարդ զույգ: Ըստ երևույթին, բարեկամներից մեկն է տեսել ու զանգել մեզ»,- ասաց նա:
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը պատմեց նաև մեկ այլ զավեշտալի դեպքի մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։