Կառնուտի ջրամբարում հայտնաբերել են կորած տղամարդու դին


15:10 , 24 հուլիս, 2017

Aysor.am-ը գրում է.

Ժամը 14:20-ին ջրափրկարարները հայտնաբերել են ջրահեղձված՝ 1981 թ. ծնված Կ. Գ.-ի դին և դուրս բերել լճից: Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Հուլիսի 24-ին՝ ժամը 00:17-ին տեղեկություն է ստացվել, որ 1981 թ. ծնված Կ. Գ.-ը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել, կասկածվում է, որ նա ջրահեղձվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ