Իսրայելական տանկը գրոհել է Գազայում «ՀԱՄԱՍ» խմբավորման դիրքը՝ ի պատասխան հրթիռակոծության


10:00 , 24 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
Իսրայելական տանկը գրոհել է Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ» խմբավորման դիրքը՝ ի պատասխան մեկ օրվա ընթացքում երկրորդ հրթիռային հարվածի: Այդ մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գազայի հատվածից արձակված հրթիռն ընկել է սահմանային ցանկապատի բաց տարածքում… Ի պատասխան՝ իսրայելական տանկը կրակ է բացել Գազայի հատվածի հարավում «ՀԱՄԱՍ» խմբավորմանը պատկանող դիրքի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Պաղեստինյան հրթիռը վնաս չի պատճառել՝ ընկնելով դատարկ տարածքում: Նախորդ հարվածը, որն իրականացվել էր կիրակի առավոտյան, նույնպես վնաս չէր պատճառել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ