15:12 , 4 ապրիլ, 2013Խարկովում (Ուկրաինա) նոր ինտերնետ աստղ է ծագել - Ալյոնա Նելսոն անունով: Աղջիկը «Богиня шоппинга» հաղորդման հերոսուհին է, որի առաջին թողարկումից հետո միանգամից պոպուլյար է դարձել: Բանը նրանում է, որ հաղորդման կազմակերպիչները հայտարարել են՝ Ալյոնան երեք բուհ է ավարտել, ինչպես նաեւ կրտսեր լեյտենանտի կոչում ունի: Բացի դա, աղջիկը համատեղում է դատախազի եւ տեղական հեռուստաշոուն վարելու աշխատանքները:
Այս տեղեկությունը անմիջապես բուռն քննարկումներ է առաջացրել, քանի որ դատելով այն բանից՝ ինչպես եւ ինչ է խոսում եթերի ժամանակ, դժվար է հավատալ աղջկա կրթության մասին տեղեկությանը: Հետաքրքիր է, որ, չնայած դատախազական գործունեությանը, Ալյոնան չի ամաչում սոցիալական ցանցում խիզախ եւ անկեղծ հագուստներով լուսանկարներ տեղադրելուց: