13:43 , 23 հուլիս, 2017MacDonalds-ի հիմնադիր (նու այն Մակդոնալդսի, որ մենք այսօր գիտենք) Ռեյ Կրոկը ամերիկյան համալսարաններից մեկում հանդիպման ժամանակ մտնում է սրահ և դիմելով ուսանողներին հարցնում է.« Ըստ ձեզ ես ի՞նչ բիզնեսով եմ զբաղվում»։ Դահլիճի արձագանքը լինում է բարձր ծիծաղը։ Կրոկը նույնը հարցը կրկնում է։ Դահլիճից մի քանիսը բղավում են․«Դե ով չգիտի․․․համբուրգեր եք վաճառում»։ Հիմա էլ Կրոկն է ծիծաղում և պատասխանում․«Ոչ, դուք բոլորդ սխալվում եք, ես զբաղվում եմ անշարժ գույքի բիզնեսով»։
Հանդիպումը շարունակվում է։ Մի որոշ ժամանակ անց Կրոկը նորից դիմելով դահլիճին հարցնում է․«Ըստ ձեզ ես ի՞նչ պռոդուկտ եմ վաճառում»։ Դահլիճը կրկին ծիծաղում է և բղավում․«Դե սա հաստատ գիտենք՝ ձեր պռոդուկտը համբուրգերն է, դուք համբուրգեր եք վաճառում»։ Կրոկը կրկին ծիծաղում է ու արձագանքում․«Ոչ, դուք բոլորդ սխալվում եք, համբուրգերը իմ ապրանքն է, բայց իմ պռոդուկտը բիզնես համակարգն է, ես բիզնես եմ վաճառում»։
Կրոկի ստեղծած բիզնես համակարգը, ըստ իս, մինչև հիմա որևէ մեկը չի կարողացել գերազանցել։ Չնայած նրան, որ Մակդոնալդսը մեզ հայտնի է որպես համբուրգեր վաճառող ֆասթ ֆուդ, սակայն էս մարդու հիմնական եկամուտը ու հիմնական բիզնեսը երբեք չի եղել համբուրգերը։ Այ բիզնես‐հանճարը էսպես ա լինում: