Աղբյուր. Նեյմարը համաձայնեցրել է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը` տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով


19:40 , 22 հուլիս, 2017
Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը պատրաստ է տեղափոխվել ՊՍԺ և արդեն համաձայնեցրել է փարիզեցիների հետ անձնական պայմանագրի պայմանները, հայտնում է «ESPN FC»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, բրազիլացի ֆուտբոլիստը ՊՍԺ-ի ղեկավարությանը նաև հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել իրենց ակումբ:

Սա նշանակում է, որ ֆրանսիական ակումբը պետք է «Բարսելոնային» վճարի Նեյմարի հրաժարագինը` 222 մլն եվրո:

Համաձայն միջազգային լրատվամիջոցների` 25-ամյա Նեյմարն իր հոր հետ մի քանի օր առաջվանից բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հետ: Կողմերը համաձայնության են եկել, որ հարձակվողը 4 տարվա պայմանագիր կկնքի` տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով: Ֆուտբոլիստը նաև մեծ գումարներ կստանա որպես բոնուս` ՊՍԺ տեղափոխվելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։