Իրինա Շեյքը Vogue-ի համար ամբողջովին մերկացել է


19:30 , 22 հուլիս, 2017
Aysor.am-ը գրում է.
«Նորաձևության աստվածաշունչը» համարվող Vogue-ի իսպանական համարի օգոստոսյան թողարկումը խոստանում է թեժ լինել. համարի գլխավոր հերոսուհին 31-ամյա Իրինա Շեյքն է դարձել: Չորս օր առաջ մոդելը հայտնվել էր շապիկին, իսկ այսօր` Instagram-ում. ամսագիրը հրապարակել է Շեյքի լուսանկարները, ով միայն գլխարկով է, փոխանցում է Spletnik.ru-ն:

Մոդելը երեք ամիս առաջ առաջին անգամ մայրացել է, սակայն ամսագրին հետևող օգտատերերը հիացել են աստղի կազմվածքով: Լուսանկարը երկու ժամում ավելի քան 4 հազար մեկնաբանությունների և հավանումների է արժանացել:

Իսպանական Vogue-ը հրապարակել է ֆոտոշարքի այլ կադրեր ևս, որտեղ Իրինան համարձակ կերպարով է ներկայացել: