Լոնդոնում հնգամյա աղջկան տուգանք է գրվել փողոցում լիմոնադ վաճառելու համար


19:15 , 22 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
 Լոնդոնում հինգ տարեկան աղջկան 150 ֆունտ (մոտ 195 դոլար) տուգանք է գրվել փողոցում լիմոնադ վաճառելու համար: Այս մասին հայտնում է BBC News-ը:
 Աղջկա հայրը պատմել է, որ Լոնդոնի արևելյան թաղամասերից մեկում իր դուստրը փոքր վաճառասեղանից լիմոնադ է վաճառել բաժակի դիմաց 50 պենսով: Տղամարդու խոսքով՝ աղջկան դուր է եկել տան մոտակայքում մանրավաճառանոց բացելու գաղափարը:
 «Նա պարզապես ցանկացել է, որ մարդիկ ժպտան: Նա շատ հպարտ է եղել իրենով», - ասել է նա:

Տղամարդու խոսքով՝ առևտրի մեկնարկից որոշ ժամանակ անց չորս ոստիկան է մոտեցել, միացրել տեսախցիկը և սկսել երկար փաստաթուղթ կարդալ՝ բացատրելով, որ իր դուստրն առևտրի արտոնագիր չունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։