Օրենքով գող Սարգիս Սելվիյանը ձերբակալվել է. նրա մոտ թմրանյութ է հայտնաբերվել


19:00 , 22 հուլիս, 2017

Երեկ Ռուսաստանի ՆԳՆ աշխատակիցները Կրասնոդարի իրենց կոլեգաների հետ տաք հետքերով ձերբակալել են 56-ամյա օրենքով գող Սարգիս Սելվիյանին: Այդ մասին գրում է «Прайм Крайм»-ը: Օրենքով գողը ձերբակալվել է «Դուբրավա» ռեստորանում: Խուզարկության ենթարկվելու ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված, ինչի վերաբերյալ հարցաքննության ժամանակ օրենքով գողը հայտարարել է, թե դա իրեն է պատկանում: Սարգիս Սելվիյանը, ով նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել գողության համար, թագադրվել է 1993թ.: Վերջին անգամ օրենքով գողին քրեական պատասխանատվության են ենթարկել 2010թ.՝ թմրանյութերի ապօրինի տարածման համար: