«Թալիբանի» առաջնորդի որդին պայթեցրել է իրեն՝ Աֆղանստանում հարձակվելով զինվորականների վրա. Reuters


16:40 , 22 հուլիս, 2017

«Թալիբան» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Մուլավի Հայբաթուլա Ախունզադայի որդին պայթեցրել է իրեն՝ աֆղանական Հելմանդ նահանգում հարձակվելով զինվորականների վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 23-ամյա Աբդ Ար Ռահման Խալիդը, որը հայտնի է նաև Հաֆիզ Խալիդ անունով, մահացել է պայթուցիկով բեռնված ավտոմեքենայի ղեկին. փոխադրամիջոցը մխրճվել է Գերեշ քաղաքում գտնվող աֆղանական ռազմաբազայի մեջ:

Կառավարության պաշտոնյաներից մեկի խոսքով՝ անվտանգության ծառայությունների աշխատակիցները քննում են միջադեպը, սակայն դեռ չեն կարող հաստատել, որ Խալիդը մահացել է: