Հոգով ու մտքով գործազուրկների մասին


13:59 , 4 ապրիլ, 2013

Վերջին օրերին մեծ հաճույքով եմ հետեւում բոլոր նրանց, ովքեր իրենց համար թիրախ են ընտրել իմ անձը: Անկեղծորեն, իմ դեմ ՃՂՃԻՄԻԿՆԵՐԻ հերոսական գործողություններին հետեւում եմ մեծ բավականությամբ, քանի որ նորից ու նորից բացահայտում եմ այն, ինչ գիտեմ վաղուց:
Շա՜տ «զարմանալի» զուգադիպությամբ քլունգները ձեռքներն են առել իշխանական եւ ընդդիմադիր ակտիվիստներն ու քարոզիչները: 
Ինչպիսի՜ վճռական միասնականություն իմ դեմ պայքարելու հաղթական գործում:
Ի՞նչ ասեմ... իրոք ուրախանում եմ, սիրտս խինդով է լցվում, երբ տեսնում եմ՝ «հակադիր» ճամբարներում գտնվողները ինչպես են համերաշխ գործում «Ապահով քծնանք առ Մովսես առաջնորդը» ծրագրի շրջանակներում:
Թու, թու, թու... Վերջապես Չարենցի պատգամը իրականանում է ՃՃՃ