Մորատան բուժզննում է անցել և այս հանգստյան օրերին կմիանա Չելսիին


19:30 , 21 հուլիս, 2017
Armsport.am-ը գրում է.
«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան բարեհաջող բուժզննում է անցել և շատ մոտ է «Չելսի» տեղափոխությանը:

Իսպանացի ֆուտբոլիստը, հիշեցնենք, երեկ հրաժեշտ է տվել մադրիդյան ակումբում իր թիմակիցներին և ուղևորվել է Լոնդոն, բայց տրանսֆերը պաշտոնապես դեռևս ձևակերպված չէ:

«Sky Sports»-ը հայտնում է, որ 24-ամյա հարձակվողն այս հանգստյան օրերին պետք է միանա «Չելսիին» Սինգապուրում, որտեղ թիմը պատրաստվում է նոր մրցաշրջանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։