ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումն այս ԱԺ–ում չի լինի․ Խաչատուր Քոքոբելյան
19:50 , 21 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ իր հեղինակած Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության կասեցումը սկսելու գործընթացի մասին օրենսդրական նախաձեռնությունը դեռևս անցած տարվանից խորհրդարանում է: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ շատ ուրախ կլինի, որ իրենց սկսած նախաձեռնությունը շարունակվի:
Նա հիշատակեց, որ իրենք նման նախաձեռնությամբ հանդես եկան ապրիլյան պատերազմից հետո, երբ առավել ցցուն կերպով երևում էր, որ Եվրասիական տնտեսական միությունը չտվեց Հայաստանին այն ամենը, ինչ պետք է տար:
«Մեր օպոնենտները, այսինքն՝ Եվրասիական տնտեսական միության համոզված կողմնակիցները, շեշտում էին, որ դա անվտանգության բաղադրիչը կավելացնի: Ես ուզում եմ ցավով հիշեցնել (կուզեի սխալված լինեի- Խ․Ք․), որ քառօրյա պատերազմն ամենավառ ապացույցն էր, որ ոչ թե ուժեղացավ մեր անվտանգության բաղադրիչը, այլ՝ հակառակը»,- ասաց նա:
Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության արտաքին քաղաքականության ամենաառանցքային խնդիրներից մեկը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ-ին անդամակցության կասեցումը: Իրենք շարունակում են գործընթացն առաջ տանել, և քննարկումների արդյունքում ձեռք են բերել շատ համախոհներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։