20:00 , 21 հուլիս, 2017Tesla և Space X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկն իր թվիթերյան էջում հայտնել է այն մասին, որ թույլտվություն է ստացել իշխանությունների կողմից՝ գերարագ գնացքների Hyperloop թունելի շինարարության համար, որը պետք է միացնի Նյու Յորքը, Ֆիլադելֆիան, Բալթիմորը և մայրաքաղաք Վաշինգտոնը։
Ապագայում Մասկը մտադիր է ընդլայնել ցանցը։ Առաջարկվող երթուղին ներկայումս ուղևորից խլում է 3 ժամ 20 րոպե, մինչդեռ թունելը հնարավորություն կտա այդ ճանապարհն անցնել 29 րոպեում։
Խցանումներից գանգատվող Մասկը թունելի ստեղծման պլանների մասին առաջին անգամ հայտարարել էր 2016 թվականի դեկտեմբերին։
