Հատված «Կանացի գաղտնիքներ» գրքից


13:03 , 4 ապրիլ, 2013

Ժամանակագրական առումով ամեն ինչ փոխվում է, բացի կնոջից և տղամարդուց... Կին...մի հարցականների կույտ բոլորի գլխում, նաև հենց իր գլխին` իր իսկ հարցականների պատճառով: Հարցականները ստեղծվում են առեղծվածային կերպարի ստեղծման համար, բայց պետք չէ մոռանալ մի բան. սուտը ծնում է հերթական սուտը` նախորդին կոծկելու համար...ու այս ամենից ծնվում են կոտրված սրտեր, կործանված կյանքեր, կորուսյալ հոգիներ...
Տղամարդը ևս այս ամենում ունի մեղքի իր բաժինը: Կախված եղելությունից` բաժնի չափը տարբերվում է...
Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ հասկանալի է, իսկ վերջին տողս` հաստատված հանգամանքի կրկնություն: Իսկ եթե այդպես է.....էլ ինչո՞ւ են կրկնվում պատմությունների դասական սցենարները, որոնք անփոփոխ են դարերի հունով...
Մի քիչ մտածենք...