Ականի պայթյունից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը կայուն է
16:10 , 21 հուլիս, 2017 Panorama.am-ը գրում է. Հուլիսի 19-ին ականի պայթունից վիրավորված պայմանագրային զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն: Այս մասինPanorama.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ Բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
«Զինծառայողի վիճակը նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում: Առաջիկա օրերին վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ»,- ասաց բուժծառայության վարչության պետը: