Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Ադրբեջանին
15:10 , 21 հուլիս, 2017 Armsport.am-ը գրում է. Ռումինիայի Օրադեա քաղաքում ընթացող բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության B դիվիզիոնում Հայաստանի տղամարդկանց երիտասարդական հավաքականը հաղթեց Ադրբեջանի ընտրանուն:
Մեր ընտրանին լարված և համառ պայքարում կարողացավ 82 - 80 հաշվով հաղթանակ տոնել:
Նշենք` մեր հավաքականը ևս 1 հանդիպում կանցկացնի հուլիսի 23-ին` 17-րդ տեղի համար: