ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Հրաչյա Հարությունյանին


14:00 , 21 հուլիս, 2017
168.am-ը գրում է.
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում նաև բժիշկ-մասնագետը այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու հուլիսի 20-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանին:

Նրանք առանձնազրույց կունենան Հարությունյանի հետ, կծանոթանան առողջական վիճակին, կուսումնասիրեն պահման վայրի պայմանները: