«Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, պարզվում է, ակտիվ հանգստի կողմնակից է: Թեև դեռ չի որոշել, թե որտեղ է անցկացնելու իր ամառային հանգիստը, բայց եթե հաջողվի՝ տղայի հետ մի քանի օրով ծով կգնա:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամլո խոսնակ Անահիտ Առաքելյանն էլ մեզ տեղեկացրեց, որ Վահան Մարտիրոսյանն այս տարի նախորդ տարիների նման հանգիստն անցկացնելու է ընտանիքի հետ, թեև՝ դեռ չի պլանավորել, թե որտեղ:
Գործադիր մարմնի անդամը նախընտրում է պասիվ և ակտիվ հանգիստների համակցությունը: Վահան Մարտիրոսյանի համար հաճելի է շրջել Հայաստանի տեսարժան վայրերով, բայց և նախընտրելի է արձակուրդն անցկացնել Հայաստանի սահմաններից դուրս՝ որևէ ծովափնյա հանգստավայրում: Առհասարակ, հետաքրքիր է տեսնել նոր երկրներ, ծանոթանալ տարբեր ազգերի մշակույթներին ու սովորույթներին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: