Թութակը վկայել է սպանության մասին՝ կրկնելով զոհի արտասանած վերջին բառերը


22:10 , 20 հուլիս, 2017
Yerkir.am-ը գրում է.
Միչիգան նահանգի բնակիչ Գլեննա Դարեմը մեղավոր է ճանաչվել իր ամուսնու՝ Մարտինի սպանության մեջ։ Մահացածի բարեկամները վստահ են, որ ամուսինների բնակարանում ապրող ժակո տեսակի թութակը հիշել և կրկնել է մահացածի վերջին բառերը։

Հետաքննությունը պարզել է, որ 2015թ-ին 47 ամյա Գլեննան ամուսնու վրա կրակել է 5 անգամ, որից հետո փորձել է ինքնասպանություն գործել։ Իսկ դատարանը Գլեննային մեղավոր է ճանաչել կանխամտածված սպանության մեջ։ Օգոստոսին կհրապարակվի Գլեննայի դատավճիռը։

Ամուսինների տանն ապրող ժակո տեսակի թութակը կրկնել է զոհվածի վերջին բառերը «Մի կրակիր»։